Ամանորը հայերի ամենասիրելի տոնն է, սակայն այս տոնը մեր երկրում առատ սեղանների հետ է ասոցացվում, որոնք վնասում են ոչ միայն մարդկանց գրպաններին, այլեւ՝ առողջությանը:
Հրապարակը զրուցել է դիետոլոգ, էնդոկրինոլոգ Արեգա Իկիլիկյանի հետ, նա խորհուրդներ է տվել` տոներին ճիշտ սնվելու ու չարաշահումներ չանելու հետ կապված: Ինչպե՞ս սնվել, որպեսզի չգիրանալ եւ չվնասել առողջությունը։ «
Ամենաառաջին կանոնը, որ ես սիրում եմ ասել, այն է, որ սեղանից օգտվելուց չպետք է մոռանալ ժամային գրաֆիկի մասին: Շատ կարեւոր է նաեւ ջրային գրաֆիկ ասվածը: Երկուստեք պետք է պահպանել, ինչպես նաեւ՝ չմոռանալ ամենակարեւորներից մեկը՝ ֆիզիկական ակտիվությունը` վարժությունների տեսքով: Հասկանալի է, որ Ամանորին բոլորս հոգնում ենք, ունենում ենք քնի պակաս եւ ցանկանում ենք առավոտյան ժամերին ավելի երկար քնել, սակայն պետք է մի շատ կարեւոր բան ֆիքսել` նախաճաշը շատ կարեւոր է: Երբ ժամանակին նախաճաշում ենք` մինչեւ ժամը 11:00-ն, այդ ժամանակ մեր նյութափոխանակությունն ավելի ակտիվ է գործում, ավելի արագ: Արդյունքում սնունդը սկսում է ավելի արագ ծախսվել: Հասկանալի է, որ երբեմն մենք հյուրերի հետ ստիպված ենք լինում ուտել, ստացվում է, որ սկսում ենք ուտել ավելի հաճախ, ուստի ցանկալի է սնունդն ընդունել քիչ չափաբաժիններով, որպեսզի ստամոքսի ծավալը տոն օրերին չմեծանա: Մեր գրեթե բոլոր օրգանների բջիջներն ունեն հիշողություն: Եթե մենք ուտում ենք մեծ չափաբաժնով, մեր ստամոքսը սկսում է լայնանալ, արդյունքում սկսում ենք ուտել ավելի շատ, ուստի քիչ չափաբաժիններով սնվելը շատ կարեւոր է: Չգիրանալու մյուս կարեւոր նախապայմանն այն է, որ սնվելուց առաջ ցանկալի է մեկ բաժակ ջուր ընդունել` 250 մլ-ից ոչ քիչ: Առավոտյան ժամերին անգամ գոլից մի քիչ տաք ջուրը խիստ ցանկալի է, իսկ սնվելուց առաջ` սովորական ջուր` մեկ բաժակ: Այն ստամոքսի պատերի ռեցեպտորները գրգռում է, եւ արդյունքում սկսում ենք քիչ քանակով ուտել»:
Հարցրինք նաեւ ալկոհոլային խմիչքների չարաշահման մասին։ «Հատկապես քաղցր խմիչքները կարող են առաջացնել այտուցներ, իսկ օղին ազդում է ճնշման, ինչպես նաեւ շաքարի վրա` նվազեցնելով դրանք: Օղին վնասում է լյարդը, իսկ եթե նորմալ չգործի լյարդը, նյութափոխանակությունը եւս նորմալ չի գործի: Եթե ալկոհոլ շատ եք օգտագործում, այդ օրը պետք է շատ հեղուկ օգտագործել, պետք է շատ ցիտրուսներ օգտագործել, այն եւս արագացնում է նյութափոխանակությունը: Ալկոհոլի հետ պետք է բացառել քաղցրը, քանի որ այն հարբածության զգացումն ավելացնում է: Սակայն, որպես այդպիսին, ալկոհոլը մեծ կալորիաներ չի պարունակում, ուստի չի գիրացնում, ուղղակի մեծացնում է ուտելու ցանկությունը, ինչը կարող է հանգեցնել գիրացման»:






Բաց մի թողեք
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել
Երկաթգիծ վերականգնելը Փաշինյանի հունարի բանը չէ