«Ապրիլի 15-ին միջազգային Freedom House կազմակերպության պորտը տեղը դրած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հավանաբար, չէր պատկերացնում, որ իշխանական ՀԿ-ներն այնպիսի աղմուկ կբարձրացնեն, որ 2 ամիս անց Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին՝ թերեւս, փորձելով նրա ասածները սրբագրել:
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ, ի պատասխան Freedom House-ի զեկույցին, որ Հայաստանը ժողովրդավարության նահանջ է ունեցել, ՔՊ-ականն ասել էր. «Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»: Նրա շեֆը` Փաշինյանը, երեկ կազմակերպության ներկայացուցիչներին ճիշտ հակառակն է ասել. «Freedom House-ի զեկույցները կարեւոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար