«Հունիսի 1-ին «Երեմյան Փրոջեքթս»-ը «Սիզընս» այգում մրցույթ-միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում 1 ժամում 6000 մարդ մեկ բաժակ կաթ պետք է խմեր՝ «Գինեսի» ռեկորդի գրանցման համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Միջոցառման դեմքը բլոգեր, երգիչ Կարո Այրումյանն էր, որն այդ օրը նաեւ համերգային ծրագրով հանդես եկավ։ Կարելի է ասել՝ միջոցառմանը հավաքված մարդիկ ոչ թե կաթ խմելու, կամ «Երեմյան Փրոջեքթս»-ի համար էին այդ օրը հավաքվել, այլ հենց սիրված բլոգերի համեգին մասնակցելու. համենայնդեպս, մեր հարցումները դա ցույց տվեցին:
Բայց, արի ու տես, «Երեմյան Փրոջեքթս»-ը սիրված բլոգերի անվան հաշվին մրցույթ է կազմակերպում, մեծ թվով մարդիկ հավաքում, իսկ հետո հաղթանակը նվիրում է էկոնոմիկայի նախարարությանը։
Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հունիսի 24-ին հանդիպել էր Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին եւ նրան նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած՝ «Գինեսի» համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը։
Այսինքն՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը ոչ թե իր, այլ Կարո Այրումյանի հեղինակության հաշվին ձեռք բերած մրցանակը նվիրեց իշխանություններին. հավանաբար, քաղաքականացրեց այդ «անմեղ» ակցիան, որպեսզի արտոնություններ ստանա:
Թե որքանով է արդար, թերեւս հանրությունը կդատի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով պարզաբանում խնդրեց նաեւ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR-ղեկավար Անահիտ Գեւորգյանից, թե ինչու է որոշվել վկայականը նվիրել Էկոնոմիկայի նախարարությանը։
Վերջինս էլ նշեց. «Ռեկորդը երկրինն է, նվիրել ենք Հայաստանին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Նախորդ միջոցառման ժամանակ էլ ռեկորդը նվիրել էինք Երեւանին՝ ի դեմս քաղաքապետարանի։ Այսինքն՝ ճիշտ չի լինի, որ ռեկորդը մեզ մոտ պահենք, դրա համար նվիրում ենք երկրին»։
Իսկ ինչու չեն նվիրել Կարո Այրումյանին, որի համար հավաքվել էին երեխաները՝ կաթ խմելու»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները