Երեկ մեկնարկեց Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։
Բացման պաշտոնական խոսքերը, հերթական շաբլոնային ելույթներն ու քաղաքավարի, թույլ ծափերը կարծես սովորական արարողակարգի հերթապահ մասն էին։
Բայց երբ ելույթ ունեցավ հեղինակային երգի կատարող, կիթառահար, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Պատկերասրահի Որմնանկարների հսկա դահլիճը հանկարծ լցվեց մարդկանցով, երգով ու որոտընդոստ ծափերով։
Եվ այդ պահին, թերևս, ամեն ինչ իր անունով կոչվեց․ ժողովուրդը միշտ գիտի՝ ում համար է գալիս, ում է լսում և ում է ծափահարում։
Այսօր էլ նույն փառատոնում ներկայացվում է նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժիր Սերժին» գիրքը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Գրքի փառատոն է։ Գրքերն ու հեղինակներն են տարբեր։ Բայց ամենահետաքրքիր գրքերը երբեմն ոչ թե տպագրված են, այլ գրվում են ժողովրդի հիշողության մեջ։ Եվ դրանք մոռացության մատնել հնարավոր չէ։
Սիմոն Սարգսյան

Բաց մի թողեք
«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը. Լուսանկար
Կասանդրա Ուիլսոնը չի հեռացել։ Նա պարզապես փոխել է բեմը․ ջազ երգչուհին մահացել է. Լուսանկարներ, Տեսանյութեր
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը