Իրականում և Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները շատ լավ հասկանում են, որ հայ ժողովուրդը` Հայաստանում և Հայաստանից դուրս, մերժել է իրենց հակաեկեղեցական արշավը ու դա բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով փորձել է հասկացնել իրենց:
Հրապարակ թերթը գրել է․ Դրա ապացույցը ոչ միայն վերջին մեկ տարվա հակաեկեղեցական զազրելի արշավին հայ մարդկանց ռեակցիան է, այլ նաև այն, որ հենց իրենք նախընտրական փուլում հրաժարվեցին այդ քայլերից ու մի հեռու դարակում փակեցին կաթողիկոսին գահընկեց անելու և եկեղեցին «բարեփոխելու» իրենց ծրագիրը, որ չնվազեցնեն իրենց վերարտադրվելու շանսերը…ու դրա մասին հիշեցին միայն այսօր:
Ճիշտ է` եկեղեցու առաջնորդին փոխելու հիվանդ գաղափարը տեղ էր գտել նաև ՔՊ-ի նախընտրական ծրագրում, բայց ո՞վ չգիտի, որ այդ ծրագրերը ոչ ընթերցվում են, ոչ էլ որեւէ դերակատարություն ունեն ընտրությունների ելքի հարցում: Իսկ այդ թեզն էլ` ծրագիր կոչվող բյուլետենում գրվել էր մի նպատակով, որ այսօր հայտարարեն, թե ընտրողից քվե են ստացել այդ ծրագրով, ժողովուրդը կողմ է այդ ծրագրի կետերին եւ դրանց իրականացումն այսօր օրինաչափ է:
Միանգամայն պարզ է, որ այս իշխանությունների կողմից իրականացվող նենգ, հակահայ, հակազգային քայլերը թելադրվում են դրսից եւ պայմանավորվածություններն էլ ձեռք են բերվում փակ դռների ետեւում:
Ո՞վ գիտի, թե Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը ինչ նոր խոստումներ է տվել այդ անձնավորությունը եւ ինչ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել` ընդդեմ հայ ժողովրդի:
Մեր թշնամիները ոչ մի վայրկյան չեն քնում, չեն հապաղում, ժամանակ չեն կորցնում եւ թույլ չեն տալիս, որ մենք ուշքի գանք: Եթե Հայաստանում իշխանություն փոխվի, հայ ժողովուրդը սկսի բուժել իր վերքերը, գոնե մի փոքր գլուխը բարձրացնի, իրականության աչքերին նայի, հասկանա, թե ինչ է կատարվում և մեզ ուր է տանում այս իշխանությունը, անհնար է, որ ամբողջ ուժով չպայքարի դրա դեմ:
Եթե հայ հասարակությունը սկսի վերագտնել իր կամքն ու արժանապատվությունը, հասկանա, որտեղից են գալիս վտանգները և գիտակցի, թե ինչ է առջևում սպասվում, կփորձի կասեցնել թշնամու այս հաղթարշավը, դա է պատճառը, որ նրանք երկաթը տաք-տաք են ծեծում` օգտվելով մեր հասարակության ընկճվածությունից, այս իշխանությունների ագրեսիվ քարոզչության ու մանիպուլյացիաների արդյունքում ծնված շփոթից, հենց իր` Փաշինյանի գոյությունից:
Եվ փորձում են ստանալ առավելագույնը` նրանց չի բավարարում Արցախի զավթումն ու 200 ք/ կմ մեր տարածքից գրավելը, Բաքվում մեր գերիներին պահելու- դատելու միջոցով հայ ժողովրդին նվաստացնելը, նրանք ավելին են ուզում: Ուզում են Հայաստանը դարձնել ադրբեջանական մարզ եւ դրան խանգարող խոչընդոտներն են հիմա վերացնում` եկեղեցի, Սահմանադրություն, սփյուռք, ընդդիմություն, պատմական հիշողություն, ազատ մտածողություն, քննադատական միտք…

Բաց մի թողեք
Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք․ Լուսանկար
Վերջում էլ ասելու են` Արմենիա չի եղել, եղել է Ալբանիա
Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից. Լուսանկար