Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի Ալիեւը ժամկետ է սահմանել, ուլտիմատում տվել, անընդհատ շտապեցնում է, էլ չի ուզում սպասել, վստահ չէ, որ ժամանակն իր եւ իր հովանավորյալ Փաշինյանի օգտին է աշխատում. ինչ իմանաս, թե մի քանի ամսից աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ինչ փոփոխություններ տեղի կունենան մեր շուրջը, մեր երկրում, ում օգտին կլինեն դրանք:
Հրապարակ թերթը գրել է․ Ուզում է երկաթը տաք-տաք ծեծել, հնարավորը քամել 2020 թվականի 44-օրյա հաղթանակից եւ պարտված ու ծնկի եկած հայկական իշխանություններից: Մենք այս թոհուբոհի մեջ երբեմն կորցնում ենք մտքի ու խելամտության թելը եւ ընկնում ենք Ալիեւ-Փաշինյան հյուսած հողմապտույտի մեջ: Եկեք մի քանի բան արձանագրենք. ոչ մի պատերազմում ոչ մի պարտություն հավերժական պարտություն եւ անվերջ զիջումներ չի ենթադրում, այդ պարտադրանքի ու զիջումների պատճառը մեր վախերն են, մեր խեղճությունը, այս արատավոր շղթայից դուրս պրծնելու մեր անկարողությունը: Ոչ մի խաղաղության փաստաթուղթ խաղաղություն չի բերում, խաղաղությունը փաստաթղթով չի սահմանվում, խաղաղության համաձայնագիր կնքելու ոչ մի անհրաժեշտություն չկա` դա երաշխիք չէ, որ պատերազմ ու կոնֆլիկտներ չեն լինելու: Այդ համաձայնագրի բլեֆը հատուկ է հորինվել` մեզ լարման մեջ պահելու, խաբելու համար: Ոչ մի փաստաթուղթ ու խաղաղություն չեն կարող արդարացնել անվերջ զիջումներն ու ստրկական հնազանդությունը թշնամուն: ՀՀ Սահմանադրությունը ոչ մի տարածքային հավակնություն չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, դրանով խաղաղություն չի հաստատվելու` դա էլ է բլեֆ, հորինված օրակարգ: Ինչպես բլեֆ ու հորինված օրակարգ է օտար տերմինների անվան տակ Մեղրիից միջանցք տալը քողարկելը: Ազատվեք այս հիպնոսից:


Բաց մի թողեք
2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են․ Լուսանկար
Նարեկ Կարապետյանի երեխան ուրախացել է ԱԱԾ-ականների ներխուժումից
Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․