Սլովակիայի արևմտյան Մոդրա քաղաքում 40 մարդ, այդ թվում՝ 25 անչափահաս է հոսպիտալացվել մանկավարժական ուսումնարանում անհայտ նյութի արտահոսքի հետևանքով։
«Հոսպիտալացված 40-ից անձից 25-ը 15-17 տարեկան դեռահասներ են», – ասել է Բրատիսլավայի մանկական հիվանդությունների ազգային ինստիտուտի մամուլի քարտուղար Դանա Կամենիցկայան։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «հանրային առողջության համար սպառնալիք ստեղծելու մասին» օրենքով։ Գործակալությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Տուժածների մեծ մասը այսօր դուրս կգրվի հիվանդանոցներից։ Թե ինչ նյութ է դարձել զանգվածային թունավորման պատճառ, դեռևս չի բացահայտվել։


Բաց մի թողեք
Պարեկներն ու ևս 2 երիտասարդ այրվող մեքենայից դուրս են բերել ՌԴ քաղաքացի վարորդին և նրա ընտանիքի 6 անդամին. Լուսանկար
Սոցիալական փաթեթի փոխարեն՝ վարձատրության նոր մոտեցումներ․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը
Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակալվել. Լուսանկար