ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արարատի պետական քոլեջում երեխաներից երկուսի մոտ հնարավոր է սառը զենք և ատրճանակ լինի։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված քոլեջի 1-ին կուրսի սովորողներից 15-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է բարդ, գաղտնի փականով դանակ, որի ընդհանուր երկարությունը 22.5 սմ է, իսկ շեղբի երկարությունը՝ 8.8 սմ։ Նույն քոլեջի մեկ այլ 15-ամյա ուսանողի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։
Դանակն ու ատրճանակը ծնողների ներկայությամբ համայնքային ոստիկաններն առգրավել են։
Դեպքի փաստով էլ ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։


Բաց մի թողեք
Վերաքննիչը անվավեր է ճանաչել դոցենտ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը. Լուսանկար
Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր
Ովքեր են Եվրոպայում նույնասեռական ներկայացող քրեական հեղինակությունները