Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ադրբեջանին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր.
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր:
Տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ