Մենք հուլիսի 17-ին հրապարակել էինք «Ռոսսելխոզնադզորի» նամակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որով տեղեկացրել էին, որ հուլիսի 15-ից արգելում են հայկական որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը, քանի որ պեստիցիդներ են հայտնաբերել:
Հրապարակ թերթը գրել է․ Գրել էինք, որ դա քաղաքական որոշում է, ինչպես տարիներ առաջ արգելեցին վրացական գինիները:
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր ուշադրությունը գրավեց պատասխանի նախաբանը․ պարզվում է՝ հուլիսի 4-ին կազմված նամակը, որտեղ ասվում է, որ հուլիսի 15-ից հայաստանյան 16 ընկերությունների «արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու» որոշում է կայացվել, «Ռոսսելխոզնադզորը» փոխանցել է հուլիսի 17-ին:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում