Երևանում շարունակվում է վարչական շրջանների բակերի բարեկարգումը: Նուբարաշենում այս տարի արդեն երկու բակ ամբողջությամբ, երկուսը մասնակի բարեկարգված է, առաջիկայում էլ կմեկնարկվի ևս չորսի բարեկարգման գործընթացը:
Նորք-Մարաշ վարչական շրջանում երեք ծրագիր կա. առաջնահերթություն է տրվում խիտ բնակեցված՝ բազմաբնակարան շենքերին հարող տարածքներին:
Մինչև տարեվերջ Նորք-Մարաշում նաև շների համար առանձնացված զբոսայգի կկառուցվի:
Խաղահրապարակներ, մարզասարքեր, ֆուտբոլի դաշտ, շատրվաններ, ճեմուղիներ. ևս երկու վարչական շրջանում էլ կարևորվել են բնակիչների ցանկությունները:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:






Բաց մի թողեք
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
«Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. Լուսանկարներ