ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, այնտեղ մահացածի և վարորդի ինքնությունը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գասպարյանը: Վթարի հետևանքով Ս. Գասպարյանն ու նրա ուղևորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Արամայիս Ղուկասյանն ու Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վարդուշ Լազարյանը տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Ղուկասյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Հիվանդանոց են տեղափոխվել ևս 3 հոգի, սակայն նրանք առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:
Բաց մի թողեք
Հավաքվում ենք Օպերայի հրապարակում, երթ կլինի․ Նարեկ Կարապետյան
1 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ նոր մանրամասներ. Լուսանկար
Ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետը. Եպիսկոպոսների հայտարարությունը