Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։
Նախազգուշացումը տեղադրվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում։
«Դեսպանատունը վերահսկում է տեղեկություններն այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ խոշոր միջոցառումների ժամանակ, ներառյալ համերգները Մոսկվայում:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում զերծ մնալ խոշոր միջոցառումներին մասնակցելուց։ Խուսափեք այն վայրերից, որտեղ մարդիկ հավաքվում են: Ստուգեք ձեր տեղական մամուլը թարմացումների համար: Զգույշ եղեք մարդաշատ միջավայրերում»,- ասված է նախազգուշացման մեջ։
Բաց մի թողեք
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ
Թրամփը կրկին իր հիացմունքն է հայտնել Թուրքիայի առաջնորդի նկատմամբ