Իրանի մայրաքաղաքի Ռեյ փողոցի երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով ավերվել է հարևան շենքը:
Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն, ասել է Թեհրանի քաղաքապետարանի հրշեջ ծառայության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ Նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։
«Ռեյ փողոցի երկհարկանի շենքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով ավերվել են այս և հարակից շենքերը, և ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները»,- ասել է Մալեքին։
ISNA գործակալությունն էլ հայտնում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է:
Բաց մի թողեք
Ռուսաստանի խորքային ռազմաբազաները թիրախի տակ․ Թրամփի դեսպանը զգուշացնում է միջուկային ռիսկի աճի մասին
Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շոկային հարվածները
Ռուսաստանի նախագահի օգնականը ներկայացրել է Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները