22/11/2024

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո կմատուցվի սուրբ պատարագ․ Լուսանկար

Մեկնարկել են Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք  պատարագի նախապատրաստական ​​աշխատանքները:

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։

Արարողությունը, որին մասնակցելու են հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, այս տարվա սեպտեմբերի 8-ին կանցկացվի արդեն 12-րդ անգամ։

Վանի հայազգի բնակիչ Գայանե Գևորգյանը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթերթի հետ զրույցում Թուրքիայում և ամբողջ աշխարհում ապրող բոլոր հայերին հրավիրել է ներկա գտնվելու եկեղեցում իրականացվելիք արարողությանը:

Նա նաև հույս է հայտնել, որ այս տարի էլ ավելի շատ մարդիկ կայցելեն Սուրբ Խաչ եկեղեցի:

Թուրքիան դեմ չէ. Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 12-րդ պատարագը