Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի նշանակումը այդ պաշտոնում բուռն քննարկումների առիթ դարձավ։
Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ նա եղել է Ռոբերտ Քոչարյանի դստեր մտերիմ ընկերուհին, տարածվեց լուսանկար, որտեղ Գևորգյանն ու Քոչարյանի դուստրը գրկախառնված են։ Սրան հաջորդեց Սիրվարդ Գևորգյանի գրառումը, որտեղ նշված էր, որ իրենք ընդամենը համակուրսեցիներ են եղել։
Գրառման վերջում Սիրվարդ Գեւորգյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն նշանակելու համար։ Եւ այս գրառումը տեղադրվել էր արդարադատության նախարարության եւ նախարարի պաշտոնական էջում։
Բարձրագույն դատական խորհրդում, ուր նա նիստի էր, Սիրվարդ Գևորգյանը չպատասխանեց լրագրողների հարցերին` այդ թեմայի հետ կապված։
Մեր հարցին, թե ըստ լուրերի, Նիկոլ Փաշինյանի հրահանգով է նա այդ տեքստը հրապարակել, ասաց` Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Մեր մեկ այլ հարցին, թե ինչ հարաբերություն ունեն ինքը եւ Քոչարյանի դուստրը, չպատասխանեց։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները