Վլադիմիր Պուտինը Պետդումա՝ վավերացման համար ուղարկել է Հարավային Օսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդրական աջակցության համակարգի կայքում։
«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Պուտինը նշել է Հարավային Օսիայի հետ ռազմական համագործակցության խորացման պայմանավորվածության մասին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, որոնք հղում են անում համապատասխան փաստաթղթին, երկու երկրների համար կարևոր առաջնահերթություն է մնում Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը։
2009 թվականին առաջին համաձայնագրի ստորագրումից հետո բարեկամության և փոխօգնության վրա հիմնված համագործակցությունը տարածաշրջանում կայուն անվտանգություն է ստեղծել, գրում են ԶԼՄ-ները:

Բաց մի թողեք
Նա փայլուն ընդունակություններ ունի «մարգարեության» հարցում
ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի
Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք ՀՀ սահմանն առանց իմ համաձայնության