Ռուս-Ուկրաինական հակամարտությունը չի ավարտվի առաջիկա մի քանի տարում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Լեմին։ Այս մասին նա ասել է Լիվերպուլում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում ունեցած իր ելույթի ժամանակ։
The Guardian-ի հաղորդմամբ, բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ դժվարություններն ավելի դաժան ու խորքային են դառնալու հատկապես 2025 թվականի վերջին եւ 2026-ի սկզբին։
Նա դիմել է Ուկրաինայի դաշնակիցներին, ասելով, որ արդեն ժամանակն է, որպեսզի կարողանան խիզախություն, համբերատարություն եւ տոկունություն ցուցաբերել։ Լեմին նշել է, որ դաշնակիցները ներկայումս քննարկում են, թե ինչպես օգնեն ուկրաինական բանակին մարտի դաշտում։
Սակայն չի մանրամասնել, թե ինչ օգնության մասին կարող է խոսք լինել։ Կոնֆերանսին ներկա է եղել Լոնդոնում ուկրաինական դեսպան, ուկրաինական զինուժի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։






Բաց մի թողեք
Արդյո՞ք Թրամփը ցանկանում է Գերմանիայի ոսկին. ԱՄՆ ձուլակտորների պաշարների անվտանգությունը
Թրամփը քննադատել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունն ու հաղորդավարին Էպշտեյնի կղզու հիշատակման պատճառով
Ակնթարթային հուժկու հարված կլինի Իրանին, լայնածավալ պատերազմ՝ դժվար թե