Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին հարցաքննել՝ բաց են թողել:
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկվա տվյալներով, ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում են մնացել նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը։ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ մեզ ասացին. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ՁՊՎ-ում պահվողները վկայի կարգավիճակ ունեն:
72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կփոխվի՞ նրանց կարգավիճակը՝ վկայից մեղադրյալի, թե՞ ազատ կարձակվեն։ Խոսվում է, որ ռեկտորին կասկածում են ուսանողներին՝ կաշառքի դիմաց, գնահատականներ նշանակելու, հովանավորչության մեջ: Հաստիքներ են բացվել, աշխատավարձ դուրս գրվել, բայց մարդիկ աշխատանքի չեն գնացել, ռեկտորի որդին էլ վարորդ է գրանցված եղել՝ 55 հազար դրամ աշխատավարձով, բայց բուհում նրան չեն տեսել։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ