Արգիշտի Քյարամյանի դեմ իշխանության որոշ ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքն արդեն բացահայտ դրսեւորումներ է ստանում։ Վերջին օրերին Քննչական կոմիտեն տոնում է իր կազմավորման 10-ամյա հոբելյանը, բայց միջոցառումներին «դրսից» գրեթե մարդ չի մասնակցում, մեծարանքի խոսքեր, շնորհավորական ուղերձներ չեն տարածվում։
«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ եւ ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության վերաբերյալ, այս տարի անգամ ձեւական ուղերձ չհղեց: Այդ օրը նա Մոսկվայում էր, չէր կարող այցելել, բայց ուղերձ կարող էր հղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում դժգոհ են Քյարամյանից եւ հնարավոր է առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնեն, ինչպես արեցին Գրիգոր Մինասյանի հետ կապված։
Իրականում, Փաշինյանի մասնակցությամբ կուսակցական նիստերին ՔՊ-ում եկել են «իտոգի», որ մինչեւ ընտրությունները պետք է ազատվել ոչ յուրային եւ իրենց արշինով անվստահելի պաշտոնյաներից, այդ թվում՝ նաեւ Քյարամյանից, որը, նորմալ մարդկանց գնահատմամբ, այս տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել Փաշինյանին եւ նրա թիմին։ Նկատենք, որ ՔՊ-ականների եւ Քյարամյանի «սերը» փոխադարձ է, նա էլ, ուսապարկերին հակառակ, պարգեւատրեց ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, որը Գրիգոր Մինասյանի կադրերից է, եւ, ըստ լուրերի, նրա օրերն էլ են հաշված: Ի դեպ, Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը Փաշինյանի ականջին շարունակ «կաթացնում» է Քյարամյանի դեմ:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները