Երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։
ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ե․ Ս․-ն է, ում բակում, ծառից կախված վիճակում, հայտնաբերել է նրա կինը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։






Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար