«Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մերժելուց հետո ՔՊ վերնախավը որոշել է իջեցնել նշաձողը, որը սահմանել էին Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո, թե հաջորդ նախարարը պետք է կին լինի, ՔՊ-ից լինի:
«Հրապարակ» թերթը գրում է. Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի։ Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն առաջարկել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, թեպետ Ռուբինյանն ի սկզբանե հրաժարվել էր։ Ասում են՝ Պողոսյանի առաջադրումն այնքան էլ պատահական չէ, վարչության անդամներին են փորձության ենթարկում:
«Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին: Եթե թիմում կադր չկա, ուրեմն թող մերժողներից մեկն էլ ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը»,- ասաց խմբակցության մեր աղբյուրը։
Ի դեպ, իշխող թիմում կասկած չունեն, որ նախարարի պաշտոնում հայտնվելու է նա, որին կորոշի Փաշինյանը, պարզապես իր թեկնածուին էլ ձեւական կանցկացնեն վարչության «քավարանով», ապա կհաստատեն թեկնածությունը։ Իսկ Փաշինյանը, ըստ լուրերի, ուզում է նախարար դարձնել փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանին:
Միակ երկմտանքն այն է, որ եթե նրան ՆԳՆ-ից տեղափոխի արդարադատություն, նրա փոխարեն ո՞վ է շարունակելու համակարգել ոստիկանության բարեփոխումները»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները