22/11/2024

Ընտրությունները չեմ ճանաչում. Վրաստանի նախագահ

Մեզ զրկեցին ընտրելու իրավունքից, անցկացվեցին ռուսական ընտրություններ. խլել են ընտրությունների ինստիտուտը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի` այս ընտրություններից հետո շատ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել երկրում նոր ընտրությունները, եթե ոչինչ չի փոխվել։

Նա ընդգծել է` չի ընդնում ընտրությունների արդյունքները. դրանք ընդունելն անթույլատրելի է։

«Մեր քաղաքացիները զրկվել են ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից, մեր արտագաղթյալները զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ տեղամասեր չբացելով, և ոչ միայն դա։

Այնքան բան կա պարզելու։ Ես շատ շնորհակալ եմ մեր արտասահմանյան գործընկերներին՝ դիտորդներին, որոնք գրի են առել տեղի ունեցած խախտումները», — ասել է Զուրաբիշվին։

Դիմելով ժողովրդին` նախագահն ասել է, որ նրանք հաղթել են և ոչ ոք իրավունք չունի ժողովրդից խլել այս եվրոպական ընտրությունները։

Ըստ Զուրաբիշվիլիի` ընտրական կեղծարարությունը սպիտակեցնելու համար օգտագործվել է տեխնոլոգիա:

«Մենք իրականում զոհ գնացինք ռուսական հատուկ գործողության՝ հիբրիդային պատերազմի նոր ձևերից մեկի, որն իրականացվեց մեր ժողովրդի, մեր երկրի վրա», — ընդգծել է նախագահը։