Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել ցանկացած օրենք, եթե ինչ-որ մեկը համոզի, որ այն չի համապատասխանում իրավական սկզբունքներին։ Այս մասին իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե ինչ-որ մեկը մեզ համոզի, որ կոնկրետ օրենքը չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, մենք պատրաստ ենք վերանայել ցանկացած որոշում, թեև դա պահանջում է անկեղծ քննարկումներ», – ասել է Կոբախիձեն:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները սկսեցին զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն
Այս պահից սկսած պատերազմը Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին