«Հայաստանի առջև կան գոյաբանական էքզիստենցիալ խնդիրներ: Կան միջազգային դերակատարներ, որոնք ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ»:
Այս մասին խորհրդարանում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ միջազգային դերակատարներ էլ կան, որոնք հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ. «Այսպիսի պայմաններում ոչինչ չի կարող վարդագույն լինել»:
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզի հայկական գյուղերի հանձնման շուրջ բանակցություններ չեն վարում: Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ մի պաշտոնյա իրավունք չունի բանակցել Տավուշի մարզում և Հայաստանի այլ մարզերում գտնվող գյուղերի, տարածքների, հողամասերի հանձնման շուրջ. «Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կան երաշխիքներ, որոնց շրջանակներում գործում են իրավական մեխանիզմները։ Հետեւաբար, մենք Տավուշի գյուղերի հանձնման շուրջ բանակցություններ չենք վարում»։
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շոշափելի արդյունքներ չկան, վերջնանպատակը իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բայց այնուամենայնիվ եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ»:
«Նախ հունվարի 6-ին Թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները, այնուհետև՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանը արձագանքեց հումանիտար դիրքորոշմամբ: Խորհրդանշական էր, որ հումանիտար օգնությունը (7 բեռնատար) Մարգարայի կամրջով սահմանը հատեցին և հասցրին դրա կարիքը ունեցող բնակչությանը»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպումներին և պայմանավորվածություններին՝ Միրզոյանը նշեց. «Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակիորեն վերաբացել սահմանը, նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին, հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը՝ սահմանի մասնակի բացումը, մինչև օրս իրականացված չէ, սակայն այս մասին պայմանավորվածությունը նոր նախարարի հետ վերահաստատել ենք»:
Բաց մի թողեք
Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Իոաննիսյան