Վրաստանում հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաների միջոցով հետ են մղել ցուցարարներին ու ցրել ցույցը։
Երևանի ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ռուսթավելի պողոտայում ցուցարարներ չեն մնացել։
Թբիլիսիում գիշերային ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, տուժել է իրավապահ մարմինների 10 աշխատակից, հայտնել են ԶԼՄ-ները։
Ձերբակալվածները մեղադրվում են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու, մանր խուլիգանության և վարչական իրավախախտումների համար։
Ցրելու ընթացքը տեւել է գրեթե 7 ժամ։ Անվտանգության ուժերը ցուցարարներին մղել են դեպի մետրոյի Ռուսթավելի կայարան, որտեղ զանգվածային ձերբակալություններ են եղել։
Ռուսթավելիում վաղ առավոտից կոմունալ ծառայություններ են գործում։ Ապամոնտաժում են մնացորդները բարիկադների, որոնք ցուցարարները կառուցել էին նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ իրերից։
Բաց մի թողեք
Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը. Թրամփի տարօրինակ գրառումը
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ-ի անկման պատճառով․ օդանավակայանը փակ է․ Լուսանկար
ՊՆ նախկին նախարարի որդին զենք է մատակարարում Ռուսաստանին