Ռուսաստանի Բելգորոդի մարզից 9000 երեխա դուրս կբերեն շարունակվող գնդակոծությունների պատճառով: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Այժմ մենք պլանավորում ենք մոտավորապես 9000 երեխա դուրս բերել Բելգորոդից, Բելգորոդի շրջանից, Շեբեկինոյի շրջանից, Գրայվորոնի շրջանից: Մարտի 22-ին 1200 երեխա կմեկնի Պենզա, Տամբով և Կալուգա: Հաջորդը Ստավրոպոլի երկրամասն է», – Գլադկովը հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի նախագահության՝ մարտի 19-ին կայացած նիստում:
Նա հայտնել է, որ շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունների ժամանակ զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 98-ը՝ վիրավորվել։






Բաց մի թողեք
Թրամփն օր է տվել ընդամենը
Ապրեք, Թրամփ․ Կիևն արձագանքել է
Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում․ Ֆիդան