Աշխարհի քաղաքակիրթ երկրներում ուժային կառույցների աշխատողները դրական օրինակ են հասարակության համար, և միայն նրանց ներկայությունը հանրային տարբեր վայրերում վստահություն ու հարգանք են առաջացնում մարդկանց մոտ: Հայաստանն այս իմաստով ևս զիջում է քաղաքակիրթ աշխարհին:
Մեզանում ուժային կառույցի աշխատակից, հատկապես` պաշտոնյա լինելը ասոցացվում է «հաբրգելու», «բեզպրեդել» հաստատելու հետ: Թեպետ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ամբիոնից բղավում էր, որ Հայաստանում բոլոր տեսակի արատավոր երևույթները վերացնելու է և հավասարություն է հաստատելու, սակայն ոչ միայն չկարողացավ պայքարել այդ բարքերի դեմ, այլև` խրախուսեց դրանք, ծաղկեցրեց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոններ բաշխելու հին ու «բարի» ավանդույթը:
Այսօր «Հրապարակի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Գագիկ Չիլինգարյանը՝ նշելով, որ ոմն Սևակ Մհերի Ֆարմանյանը, ով ԱԱԾ աշխատակից է, մի շատ տարօրինակ ու անմարդկային միջադեպի մեջ է ներքաշել իրեն. «Երեկոյան աշխատավայրից դուրս եկանք, ավտոմեքենան աննշան կպավ հետևի ավտոմեքենային, այնքան աննշան, որ անգամ մեկ քերծվածք, հետք չմնաց, հավանաբար համարների հատվածին էր կպել ընդամենը, որովհետև ավտոմեքենան ընդհանրապես չվնասվեց:
Այնուամենայնիվ, որպեսզի տգեղ բան չստացվի, հեռախոսահամար ենք թողնում մեքենայի վրա ու գնում: Այդ ընթացքում փորձեցինք գտնել մեքենայի տիրոջը, բայց չստացվեց: Հաջորդ օրը առավոտյան զանգ ենք ստանում, թե հենց հիմա եկեք «Տոյոտայի» սերվիս, ավտոմեքենայի համար ինչ թիվ ասեմ, պիտի փակվեք: Բացատրում ենք, որ մեքենան չենք վնասել, հետևաբար ոչ մի տեղ էլ չենք գնալու: Շատ կոպիտ ձևով ասում է` դեռ չգիտեք ում մեքենային եք խփել, ես ԱԱԾ աշխատող եմ, ձեր համար պրոբլեմներ կլինի, եթե հենց հիմա չգաք: Սպառնում է, որ մեզ վրա գործեր կկարեն և այլն: Վիճաբանության մեջ է մտնում մեզ հետ, զանգում ԱՊՊԱ և հայտարարում. «Դե կտեսնեք ոնց ա լինելու, անց ասեմ տենց ա լինելու»:
Ակնհայտ, բացահայտ կերպով մեր կողքից զանգահարում է, ներկայանում, թե ով է և թելադրում, թե ինչ գրեն: Հետո առանձնացավ պարեկների հետ, նրանց հետ էլ խոսեց: Այսօր եկել է փորձաքննության պատասխանը, պարզվում է` մենք ջարդել ենք նրա մեքենայի չորս «ֆառերը», այն դեպքում, երբ այդ չորսն էլ արդեն տեղում են: Այս ամենից հետո դիմում ենք հետքաբանական փորձաքննության, 65 հազար դրամ վճարում ենք կատարում, որպեսզի փորձաքննություն լինի: Այսինքն` ով ինչ թելադրի, եթե ԱԱԾ աշխատակից է, գրում են: 2000 դրամանոց հարցը դարձրին 156 հազար դրամ, և այստեղ խնդիրը գումարը չէ, հարցը այլ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Մենք փորձեցինք Ազգային անվտանգության ծառայությունից ևս մեկնաբանություն ստանալ, պարզելու համար, ո՞վ է Սևակ Մհերի Ֆարմանյանը, ո՞ր բաժնում է աշխատում, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար