«Իշխանական «Քաղպայմանագրին» մոտ կանգնած` «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։ ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան:
Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարակ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:
Դեռեւս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի «թունավոր պաշտոնից» հեռացած Կարեն Անդրեասյանն էր։
Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական անդամի պաշտոն դատարակ է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները