Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը եւ պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տեւական ժամանակ է` նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։
Հիշեցնենք․ Գալստյանը 2018-2023 թթ․ պաշտոններ է զբաղեցրել Արցախում` Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության կողմից եւ լրտեսությամբ է զբաղվել` «Սարխան» մականունով: 2020-23 թթ․ այլ երկրի հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ-ում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ վերաբերմունքի, պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական աջակցության մասին տեղեկություններ:
Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում, Հայաստան վերադարձավ անցած գարնանը եւ հենց Գորիսում ձերբակալվեց։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ դատավճիռը Գալստյանը ԱԱԾ-ում նստած է եղել նույն խցում` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ:
Դատավճռից հետո նրան մենախուց են տեղափոխել։ Տեղեկություններ կան, որ Գալստյանն ու կինը Արցախում մնացել են հայկական իշխանությունների հետ համաձայնեցված, որ տեղեկություններ փոխանցեն հայկական կողմին, սակայն երբ նրանք, չդիմանալով ադրբեջանական ճնշումներին, վերադարձել են Հայաստան, այստեղ մոռացության են մատնել պայմանավորվածությունները։
Բաց մի թողեք
Կալանավորներին ուղեկցողների դեֆիցիտ կա, դատերը հետաձգվում են
Վանաձոր քաղաքում դիտահորերի կափարիչների վրա գրված է Ստամբուլ․ Լուսանկար
Փաշինյանի ֆանատները փոշմանել են