«Համաշխարհային խաղաղությունը հնարավոր չէ առանց Մերձավոր Արևելքի խաղաղության»,-հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին: Նա անընդունելի է համարել Գազայում պաղեստինցիների տեղափոխման Դոնալդ Թրամփի պլանը՝ ասելով, որ դա կբերի քաոսի, ոչ թե կարգավորման:
Վան Ին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ կմեկնարկի երկու պետության, այսինքն՝ Պաղեստին պետության իրագործումը: Պեկինի հայտարարությունները հուշում են, որ այն դառնում է Մերձավոր Արևելքի բավականին հավակնոտ խաղացող:
Այստեղ, իհարկե, չկա որևէ զարմանալի բան, եթե Մերձավոր Արևելքում այսօր խաղացող դառնալու ձգտումներ է դրսևորում անգամ Ադրբեջանը: Այստեղ ի դեպ, Չինաստանի դիրքորոշման հարցում առաջանում է բավականին ուշագրավ մի հանգամանք:
2024 թվականի հուլիսին Պեկինը Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ: Ենթադրվում է, որ ռազմավարական գործընկերությունը չունի զուտ տեղային բնույթ:
Այսինքն, Կովկասում ռազմավարական գործընկերներ են, իսկ Մերձավոր Արևելքում՝ ոչ: Ավելին՝ իսկ Մերձավոր Արևելքում ռազմավարական հակառակորդներ:
Համենայն դեպս, եթե այդպես չէ, ապա հարց է առաջանում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերելու Գազայի և Պաղեստին պետության հարցերում Իսրայելի ու Չինաստանի դիրքորոշումների էական տարբերությանը, հաշվի առնելով այն հարաբերությունները, որ Բաքուն ունի Թել Ավիվի հետ:
Համենայն դեպս, հաշվի առնելով այն, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը պետք է զարգանա որևէ ուղղությամբ, հնարավոր է եզրակացնել, որ այդ հարցը ժամանակի ընթացքում Պեկին-Բաքու հարաբերությունում դառնալու է ավելի զգալի:
Ադրբեջանի համար հնարավոր լինելո՞ւ է մերձավորարևելյան «շպագատը» Պեկինի ու Իսրայելի միջև: Իսկ որ հարկ է լինելու հենց այդպիսի հնարքի, թերևս չկա կասկած: Կամ Ադրբեջանը պետք է հրաժարվի Մերձավոր Արևելք «խցկվելուց»:
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է