Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի գտնում։
«Հրապարակ» գրում է․ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։ Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։
Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է։






Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Ինչքան հնարավոր է վարկաբեկում է, ստորացնում
Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել Մայր Աթոռում, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար