12/12/2024

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Մարտի 28-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Պ. Բաբայանը իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ Ոստիկանության էրեբունու բաժնի հարևանությամբ, բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով՝ բախվել «Նիսան Տիդա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով 2 հոգի (12-ամյա երեխան և նրա մայրը) տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

«Տոյոտա»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: