Այսօրվանից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության համաձայն՝ դադարեցվեցին ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները։
Հիշեցնենք, իրեն Նավակ ճոճող ինքնահռչակված Գաբրիելյանը մանդատը վայր դրեց Գյումրիում տեսախցիկների առջև հարբած և անադեկվատ պահվածքից հետո։ Նրան, համաձայն ՔՊ նախընտրական ցուցակի, պետք է փոխարիներ ցուցակում 100-րդ համարի թեկնածուն՝ Արշակ Օրդուխանյանը, որը հիմնականում բիզնեսով է զբաղվում։
Նա իշխանափոխությունից հետո Հայկ Մարությանի կողմից պետք է նշանակվեր Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար, սակայն այդ օրերին նրա անձի շուրջ տարածված ինչ-ինչ տեղեկությունների պատճառով Մարությանը չի ցանկացել նրան նշանակել թաղապետ:
Փոխարենը 2021 թվականի նոյեմբերին Օրդուխանյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ հիմնադիրն է, 2009 թվականին էլ Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաև գրավատուն է ունեցել և այլն։
Արշակ Օրդուխանյանը, որը, ինչպես տեսնում ենք, բիզնեսում ակտիվ գործունեություն ծավալող անձ է, հրաժարվել է մանդատից՝ չցանկանալով իր գործերը թողնել ու գնալ մի տարով պատգամավոր աշխատել, ասում են՝ նաև Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նրան «գործուղել» ԱԺ։
Արշակ Օրդուխանյանը ինչո՞ւ չի ցանկանում վերցնել մանդատը։ Նա՝ իմանալով, որ լրագրող է զանգահարել իրեն, հանկարծ հիշեց, որ մեքենայի ղեկին է, և հարմար չի խոսել։ Երբ հարցրել են, թե զանգին պատասխանելիս չգիտե՞ր, որ ղեկին է, և անհարմար է խոսելը, ու նո՞ր հիշել է այդ մասին, Օրդուխանյանն ասել է՝ «հարմար չի, ընդհանրապես չեմ ուզում խոսեմ, կներեք», և անջատել է հեռախոսը։
Օրդուխանյանից հետո հաջորդ համարի թեկնածուն Արտյոմ Մեհրաբյանն է, որը 2024 թվականի փետրվարին նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել: Նա այժմ անգործ է, և հնարավոր է` վերցնի մանդատը: Իսկ եթե Մեհրաբյանն էլ հրաժարվի մանդատից, ապա կգա Էսթեր Այվազյանի հերթը, որի մասին առանձնապես որևէ բան հայտնի չէ՝ հանրությանն անհայտ դեմք է։
Բաց մի թողեք
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը. Լուսանկարներ
Անի Խաչատրյանը տղա զավակ է ունեցել
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել. Լուսանկար