Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Թորոսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող լուսակիրը ապա առաջ ընթացել բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև կայանատեղիում տեղադրված վճարովի ինքնագլորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար 1 տարով ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է։
Բաց մի թողեք
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ
Ովքեր են առաջադրվել ՔՊ վարչության կազմի ընտրություններում․ Ցուցակ
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ զոհեր կան․ Լուսանկար