Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Խաչատուր Խաչատրյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. սրճարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա