Մայիսի 15-ին Ազգային ժողովի նիստին ընդդիմության եւ իշխանության միջեւ քաշքշուկներից եւ սպառնալից հայտարարություններից հետո պատգամավոր Լեւոն Քոչարյանն առաջին անգամ խորհրդարան է եկել:
Այդ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցությունը մեկօրյա բոյկոտ իրականացրեց, ինչը ՔՊ-ում խանդավառության առիթ էր դարձել՝ կարծելով, որ Քոչարյանը վախեցել է եւ ողջ ֆրակցիան իր համար նիստին չի գնացել:
Բանն այն է, որ թեժ միջադեպի օրը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հոխորտաց՝ որ օրը Լեւոն Քոչարյանը մտնի դահլիճ, պատասխան է տալու, Քոչարյանը առավոտից դահլիճում է, տեղեկություններ կան, որ ուսապարկերը սադրանք են ուզում հրահրել, որ կրտսեր Քոչարյանին ներքաշեն ծեծկռտուքի մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին վեճը սկսվեց այն բանից հետո, որ Քոչարյանի կոշտ ելույթին արձագանքելով ԱԺ փոխնախագահ, իշխանական Հակոբ Արշակյանը Լեւոնի պապի թուրքական արմատների մասին ինչ-որ ասեկոսեներ հիշեցրեց, Քոչարյանն էլ ի պատասխան հայհոյեց:






Բաց մի թողեք
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին