Սփյուռքում կան մոտեցումներ, խմբեր և անհատներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերին և այն ուշացած են համարում: Կան անհատներ և խմբեր էլ, որոնք տարակուսանք են զգում: Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ:
Այս մասին Կառավարության շենքում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրերին առնչվող գրառումներին:
Սինանյանի խոսքով՝ կան և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ. «Եկեղեցին ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Այսինքն՝ եկեղեցին շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ: Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, և՛ վարկաբեկում են, և՛ արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»:
Սինանյանի խոսքով՝ կան բացահայտ խնդիրներ՝ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլ նաև սփյուռքի մի հսկայական մասի. «Սա, ըստ իս, պետության կայացման կարևոր փուլերից մեկն է, երբ բոլորը պետությունում իրենց պատասխանատվությունների և պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին»:
ՄԻՏՔ․am-ի կողմից․ Մնում է հասկանալ ում ինչ գործն է, երբ ժողովուրդը դեմփում է իր քեռակնոջը։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի