Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ ՔՊ նոր վարչություն կընտրվի։
Հրապարակ թերթը գրել է․ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, որոնք պայքարելու են 20 տեղի համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, ըստ իշխանական մեր աղբյուրների, թեկնածուների միջեւ կենաց-մահու պայքար չի ընթանում։
Շարքայինները հասկացել են, որ ոչ թե համագումարի մասնակից 1000 պատվիրակներն են իրենց ընտրելու, այլ՝ «շեֆը»՝ Նիկոլ Փաշինյանը, եւ նրանց բոլոր գործողությունները նրան գոհացնելուն են միտված։
Թեկնածուներին շշուկներ են հասել, որ Նիկոլ Փաշինյանն իր հավատարիմների միջոցով պատվիրակներին փոխանցել է, թե «ինչպիսի վարչություն» է ուզում տեսնել, ուստի արդեն գիտեն` ում ընտրել, ում` ոչ։
Բաց մի թողեք
Թող ինչ-որ մեկն ասի մի անուն ազգանուն, որին ազատել ենք, որովհետև ՔՊ-ական է եղել․ Դավիթ Ղազինյան
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»