Հարկավոր էր ընդամենը 5-6 տարի, որպեսզի մարդը շրջադարձ կատարի 40 տարվա ընթացքում ձևավորված իր արժեքային համակարգից և համալրի ժողովրդին ու իրեն քննադատողներին ատող բռնապետների սև ճամբարը: Իսկ 2019 թվականին նա դեռ չէր ջնջել իր անցյալը և մամուլի հանդեպ ինչ որ հարգանք ուներ:
2019 թվականի օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում հիշատակել էր «Առավոտի» տարեդարձը և Արամ Աբրահամյանին ու «Առավոտ» օրաթերթի ողջ կոլեկտիվին «սրտանց շնորհավորել» թերթի հիմնադրման 25-ամյակի առիթով:
Նա գրել էր. «Թերթը բացառիկ դեր ունի երրորդ հանրապետությունում խոսքի ազատության մշակույթի ձեւավորման հարցում: Մաղթում եմ այդ դերակատարման անխափան շարունակություն» Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ:
Այսօր արդեն շնորհավորանքներ չեն հնչում, որովհետև Արամ Աբրահամյանը և «Առավոտի» լրագրողները քննադատում են նրա ձախողակ քաղաքականությունը, Եկեղեցու և հայկական արժեքների նկատմամբ նրա ձեռնարկած ոտնձգությունները և դրանց մասին տեղեկացնում են իրենց ընթերցողին: Այսօր բոլոր նախկին իշխանություններին մամուլի հանդեպ ճնշումների հարցում գերազանցած Նիկոլ Փաշինյանը «Առավոտին» վտարում է իր 31 տարվա տարածքից: Նա այլևս նախկին լրագրող ու խմբագիր չէ, նա մամուլն ու ազատ խոսքը ատող, խոսքի ազատության համար մարդկանց բանտ նետող, իշխանությունն ամեն գնով պահելու պատրաստ և իրականության զգացումը կորցրած բռնապետ է:
Արեգ Մարգարյան; hraparak.am






Բաց մի թողեք
ԿԳՄՍ նախարարությունը «պատժել է» Գուրգեն Խանջյանին` իր հայացքների համար
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն