ՆԳՆ ղեկավարությունն անհիմն պատճառաբանություններով չի վճարում ատեստավորում անցած աշխատակիցների հավելավճարները՝ ասելով, թե տեխնիկական բարդ մեխանիզմ է, որը ժամանակ է պահանջում։
«Հրապարակ» թերթը գրում է. Համակարգի աշխատակիցները մեզ բողոք են հասցեագրել եւ տեղեկացրել, որ ամիսներ, անգամ մեկ տարի է անցել որոշ մասնագետների ատեստավորումից, սակայն ղեկավարությունը հավելավճարները դեռեւս չի փոխանցել․ հայտնի է, որ բարձր որակավորում ստանալուց հետո աշխատավարձի չափն ավելանում է, անգամ համեմատություն են անում, որ Վահե Ղազարյանի օրոք հաջորդ ամսվանից ատեստավորում անցածները բարձր աշխատավարձեր են ստացել։
ՆԳՆ-ից պաշտոնապես հաստատեցին մեր լուրը, նշելով. «Ատեստացիոն հերթական փուլը ամփոփման փուլում է, ամփոփումից հետո բոլոր ծառայողները պատշաճ կտեղեկացվեն, ինչից հետո ատեստավորման գործընթացի քննության վերջին օրով կհաշվարկվեն եւ մասնակիցներին կփոխանցվեն հավելավճարները»:
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար