28/09/2025

Սյունիքի դատախազի գլխին մութ ամպեր են կուտակվում. Լուսանկար

Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ են մարզի դատախազ Մասիս Պողոսյանից: Տեղեկություններ կան, որ նրա մասին դոսյեներ են փոխանցել գլխավոր դատախազին, թե իբր կոծկում է յուրայինների հետ կապված գործերը, հովանավորչություն է իրականացնում։

«Հրապարակ» թերթը գրել է․ Մասիս Պողոսյանը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռորդին, որի պատճառով աչք է փակում համայնքապետի ապօրինությունների վրա, սակայն մյուս համայնքապետերի դեմ վարույթներ է հարուցում։

Մենք քանիցս գրել ենք նաեւ, որ դատախազի մերձավորների մասնակցությամբ միջադեպերը նույնպես մնում են անհետեւանք, դրանց մասնակիցները կա՛մ չեն հետապնդվում, կա՛մ պատժի չեն ենթարկվում։

Blog Image