Ինչքան մոտենում է ՏԻՄ արտահերթ ընտրության օրը, այնքան ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Ամեն գնով հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն փորձում է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում։
«Հրապարակն» արդեն գրել է, որ ՔՊ-ի թեկնածու, Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի ձեռքով աշխատանքից ազատվել է Էջմիածնի 13-րդ մանկապարտեզի տնօրենը` զուտ այն պատճառով, որ «Էջմիածին դաշինք» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի քեռու կինն է։
Մեր տեղեկություններով՝ օրերս էլ պաշտոնանկ է արվել Սեւակ Խաչատրյանի քեռին՝ Մաշտոցի ոստիկանապետը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գնդապետից պահանջել են համոզել զարմիկին, որ ընտրություններում չառաջադրվի։
«Ես ինչպե՞ս կարող եմ նրա որոշման վրա ազդել»,- ասել է ոստիկանապետը, ինչին հաջորդել է պաշտոնանկությունը։ Որդու, եղբոր ու հարսի դեմ սկսված արշավը ծանր է տարել Սեւակ Խաչատրյանի մայրը, որն աշխատում էր Վաղարշապատի համայնքապետարանում։
Ընտանիքին հալածող ղեկավարի հետ իր հետագա աշխատանքը տիկինը համարել է ոչ նպատակահարմար եւ ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։ Լարվածություն է ստեղծվել նաեւ բոլոր այն հաստատություններում, որտեղ հնարավոր այլ թեկնածուների բարեկամներ են աշխատում։
Նրանք ապրում են գործը կորցնելու վախով: Փոխարենը լիակատար ազատություն եւ տոտալ քարոզչական մթնոլորտ է տիրում պրոիշխանական հիմնարկներում, օրինակ` Էջմիածնի 4-րդ դպրոցում, որի տնօրենն Արգիշտի Մեխակյանի զոքանչն է։
Այստեղ բացահայտ քարոզչություն են սկսել տնօրենի ՔՊ-ական փեսայի օգտին՝ չկաշկանդվելով օրենքի պահանջներից, որ կրթօջախները պետք է ապաքաղաքական լինեն։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է