Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ղեկավար նշանակվելուց հետո սկսեց կադրային ջարդը եւ էլեկտրական բաշխիչ ցանցերում աշխատելու բավարար մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձ չունեցող «յուրայիններին» նշանակեց բարձր պաշտոնների։
Հրապարակ թերթը գրել է․ ՀԷՑ Տավուշի մարզային՝ «Աղստեւ» մասնաճյուղը նախկինում հաջողությամբ ղեկավարում էր Նիկոլայ Ղալթախչյանը։ Նրա ազատվելուց որոշ ժամանակ հետո այդ մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սարո Դավթյանը` իջեւանցի մի երիտասարդ, որը մինչ այդ «Աղստեւ» մասնաճյուղի արտադրական բաժնի պետն էր։
Հետո «Աղստեւ» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Վազգեն Շահնազարյանը:
Իջեւանից հայտնում են, որ վերջինս արմատներով Իջեւան համայնքի Աչաջուր գյուղից է, նախկինում աշխատել է Ռոմանոսի ենթակայությամբ, Պետական վերահսկողական ծառայությունում։ Փորձեցինք Վազգեն Շահնազարյանից տեղեկություններ ստանալ իր կրթության, աշխատանքային փորձի մասին, սակայն ՀԷՑ-ի կայքում նշված «Աղստեւ» մասնաճյուղի հեռախոսահամարն անհասանելի էր։
Պետրոսյանի՝ ՀԷՑ կառավարիչ նշանակվելուց հետո պաշտոնից ազատվել է նաեւ «Աղստեւ» մասնաճյուղի «Բերդ» ցանցի ղեկավար Վանուշ Մանուչարյանը` Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի որդին:
«Բերդ» մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Հովհաննես Նազինյանը, որը հորական կողմից արմատներով Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է, սակայն այնտեղ չի բնակվել։ Նա 43 տարեկան է, նախկին զինվորական, ունի փոխգնդապետի կոչում, նախկինում աշխատել է Պետրոսյանի ղեկավարած ՊՎԾ-ում։
Ի դեպ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է։
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի