23/12/2024

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Մենք մեր ամբողջ խոսույթում առաջ ենք տանում գաղափարներ, որոնք մեզ պահում են լեգիտիմության դաշտում միջազգային իրավունքի տեսանկյունից։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պայմանական չորս գյուղերից մեկն ամբողջովին ադրբեջանական վերահսկողության տակ էր, կես գյուղ ևս, ուստի, ըստ էության, խոսքը երկուսուկես գյուղերի մասին է, որտեղ այդ սահմանագծումն ու սահմանազատումն ապահովել են:

Հարցին` որն է երաշխիքը, որ սա կաշխատի, Հարությունյանն ասաց․

«Այստեղ գալիս է արդեն այն, թե կողմերը որքան լուրջ են տրամադրված. ցանկացած կողմ, ցանկացած իրավիճակում, վերանանք Հայաստանից և Ադրբեջանից, ելնելով ինչ-ինչ շահերից կարող է հրաժարվել բանակցություններից, հիմա մեր մարտավարությունն է` լինել նախաձեռնող, սեղանին անընդհատ դնել առաջարկներ, որոնք թույլ կտան անընդհատ բանակցությունների միջոցով ադ հարցը լուծել, ոչ թե լրացուցիչ լարվածություն առաջացնել:

Մենք ասել ենք` այս պահին և այս պահից սկսած` բոլոր այն տարածքները, որոնք մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել են ՀՀ վարչական սահմաններից ներս, և որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է վերադառնան Հայաստանի վերահսկողության տակ, Ադրբեջանի վարչական սահմաններից ներս գտնվող բոլոր տարածքները, որ ՀՀ վերահսկողության տակ են, պետք է վերադառնան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Չկան տարածքներ այս հատվածում, որոնք ժամանակին եղել են ՀՀ վարչական սահմաններից ներս։ Այսինքն` այդ չորս գյուղերը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում, թե իբր Տավուշի մարզից գյուղեր են տրվում, ինչը սուտ է և կեղծիք»:

Հարությունյանն անդրադառնալով մտահոգություններին, թե սահմանագծումից հետո հիշատակվող չորս գյուղերը մոտ կլինեն շփման գծին, ասաց՝ այսօր էլ այդ գյուղերն, ըստ էության, շատ մոտ են շփման գծին։

«Այս գործընթացի ընթացքում շփման գիծը վերածվելու է սահմանի` այստեղից բխող դրական գործընթացներով. եթե դրանք շփման գիծ են, շատ ավելի վտանգավոր են, քան եթե սահմանազատված են և անվտանգային հարցերը տվյալ հատվածում քննարկված են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այն խոսույթը, թե «գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում». հիմա էլ կարող ենք նշված գյուղերը համարել, որ ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք դրա մասին, երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ։ Սահմանագծված և սահմանազատված և շփման գծից սահմանի վերածված հատվածները շատ ավելի անվտանգ են»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Սահմանազատման գործընթացի արդյունքում ճանապարհներից զրկվելու հարց չկա։ «Կա մի փոքր հատված Կիրանցի մասում, մի քանի 100 մետր, որը ռելիեֆային առումով հեշտ հատված է և մեր մասնագետները մի քանի ամսում էդ հատվածի հարցը կլուծեն։

Բացի այդ այնտեղ ունենք ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որը կվերանորոգվի կամ գուցե կվերակառուցվի, դա Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհն է։

Ոսկեպարի ճանապարհը ևս խնդիր չի ունենա և ըստ էության բոլոր այն մտահոգությունները, որոնք ոսկեպարցիները բարձրացրել էին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իշխանությունները, վարչապետն ականջալուր են եղել և դելիմիտացիայի հարցերի քննարկման արդյունքում էդ հատվածի դելիմիտացման հարցն առայժմ օրակարգում չէ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Ինչպես ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից հետո ԶՈՒ-երը հետ են քաշվելու՝ իրենց տեղը զիջելով սահմանապահ ուժերին։ Ինչ ժամկետում է այն տեղի ունենալու։

Պատասխանելով հարցին, Հանրային ՀԸ եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ դա տեղի կունենա ողջամիտ ժամկետներում։

«Ողջամիտ ժամկետներում տեղի կունենա, հանձնաժողովներն ու այլ գերատեսչություններ միմյանց հետ համաձայնության կգան այս հարցում և այդ տեղակայումը կլինի։

Մինչ այդ, դրան զուգահեռ նաև պետք է քննարկվել անվտանգային տարբեր հարցեր, որոնք պետք է լուծեն հարակից շրջանների անվտանգության հետ կապված հարցերը»,- ասաց Հարությունյանը։

Ինչպես ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Ինչպես ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Ինչու գործընթացը սկսվեց այս հատվածից։ Հանրային ՀԸ եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ քանի որ այս 4 գյուղերի վերաբերյալ և մամուլով, և խոսույթով որոշակի լարվածություն էր ստեղծվում, որոշվեց, որ նման առաջարկություն արվի կողմերին։

«Առաջարկեցինք, կողմերը համաձայնեցին, որ այս ուղղությամբ են առաջ գնալու։ Մենք երկար ժամանակ ասում էինք, որ այո սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենան, բայց դա պետք է տեղի ունենա որոշակի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի շրջանակներում, որպեսզի մի տեղ դնես և հյուսիսից-հարավ նույն տրամաբանությամբ այդ սահմանը գծես։

Այս գործընթացի հիմքում դրվել է ԽՍՀՄ ժամանակածշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող էն ժամանակվա իրավասու մարմինների կողմից»,- ասաց Հարությունյանը։