Բայց դուք հասկանու՞մ եք, որ այն պարագայում, երբ ամիսներ շարունակ ողջ իրավապահ համակարգը լծված է քաղաքական ընդդիմախոսների, հոգևոր դասի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու գործին, ոչինչ, ոչ մի հանցավոր արարք չեն կարողացել հայտնաբերել…
Հրապարակ թերթը գրել է․ Միայն 53 քննիչ Սամվելի Կարապետյանի գործի քննությանն է ներգրավված…ու այսպիսի տիտանական աշխատանքի պարագայում անգամ չեն կարողանում քիչ թե շատ համոզիչ, գոնե ոչ ծիծաղելի մեղադրանքներ առաջադրել, ստիպված կառչել են մի կլյաուզնիկ, աբիժնիկի տված հարցազրույցից…ու նաև այնքան ոչ պրոֆեսիոնալ ու լկտի են, որ հանցագործության մասին հայտնած անձին անգամ չեն հարցաքննել, չեն ստուգել` գուցե ստում է, գուցե հոգեկան հիվանդ է կամ` բանսարկու է, վերջապես` ինչո՞վ կարող է հիմնավորել իր ասածները…
ու սրանից մի քանի հետևություն է բխում` ինչքա՜ն մաքուր և օրինապահ են մեր հոգևորականները, ընդդիմադիրները, իշխանության թիրախները, որ նրանց մեղսագրվող ամենալուրջ արարքը 2021-ի ընտրություններին մարդկանց հանրահավաք տանելն է…և ինչքան տգետ, անօրեն ու անպիտան են ՔՊ-ական քննիչ- դատախազները…ու էս պարագայում, երբ ողջ իրավապահ համակարգը զբաղված է սրբազաններ դատելով, շատ բնական է, որ երկիրը պետք է թաղվի կրիմինալի մեջ, թմրամոլությունը, գողություններն ու սպանությունները պետք է ծաղկեն…
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը