19/10/2025

Ի՞նչ բարդություններ կարող են ծագել Մասուդ Փեզեշքիանի կառավարության «իսլամական հնազանդեցմանը»

Իրանի խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել Մասուդ Փեզեշքիանի կառավարության միանգամից չորս՝ էներգետիկայի, բարեկեցության, գյուղատնտեսության, ճանապարհների և քաղաքաշինության, նախարարներին:

Վերջինն, ի դեպ, Իրանի կառավարության միակ կին անդամն է և բառացիորեն երկու օր առաջ Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ բավական հաջող բանակցություններ է վարել «Հյուսիս-հարավ« միջազգային տրանսպորտային միջանցքի և այլ կոմունիկացիոն ենթակառուցվածքների հարցերով:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ պահպանողական-արմատական իսլամականների հսկողության ենթակա խորհրդարանը ոչ թե առանձին նախարարների գործունեությունից է դժգոհ, այլ՝ Մասուդ Փեզեշքիանի կառավարության քաղաքականությունից, որ նպատակաուղղված է արտաքին աշխարհի հետ Իրանի հարաբերությունների կարգավորմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Խիստ ուշագրավ է, որ Փեզեշքիանի կառավարության չորս նախարարին անվստահություն հայտնելու հարցն Իրանի խորհրդարանի օրակարգ է բերվել Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթաժողովից» անմիջապես հետո:

Իսկ այնտեղ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը խոսել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման և նույնիսկ իրանա-իսրայելական երկխոսության հնարավորության մասին:

Իրանի վերնախավի պահպանողական թեւը, կարծես, զգուշացնում է Փեզեշքիանին, որ նրան ևս իմպիչմենտ է սպասում, եթե փորձի «պաշարված ամրոցի դռները թշնամիների առջև բացել»:

Իրանում քաղաքական բարեփոխումների կասեցումը և արմատական իսլամականության կողմնակիցների ու նախագահ Փեզեշքիանի մրցակցությունն, իհարկե, հարեւան երկրի ներքին ընտրության խնդիր է, բայց իրավիճակը կարող է ազդել Սյունիքում հաղորդուղիների բացման հարցում Թեհրանի մոտեցումների կոշտացման՝ վտանգելով համալիր ծրագրի իրականացումը:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն անոնսավորել է, որ Աղբենդի ուղեանց կամրջի կառուցումը տարեվերջին կավարտվի և հնարավոր կլինի գործարկել «Արաքսի միջանցքով» Նախիջևանի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը:

Ի՞նչ բարդություններ կարող են ծագել Մասուդ Փեզեշքիանի կառավարության «իսլամական հնազանդեցմանը»: