18/10/2025

Նիկոլ Փաշինյանն ինչու է Գյումրի մեկնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շիրակի մարզ է այցելելու, մասնավորապես` շրջայց է անելու Ախուրյան խոշորացված համայնքում` ծանոթանալու նոր կառուցվող, վերանորոգվող դպրոցների շինարարական ընթացքին։

Hraparak.am-ի տեղեկություններով, այս անգամ նա չի շրջանցելու մարզկենտրոն Գյումրին, և այցելելու է նաև Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, որը վերջերս է վերանորոգվել։

Ի դեպ, գյումրեցիների համար անհասկանալի է, թե շենքային բարվոք պայմաններում գտնվող դպրոցն ինչու հանկարծ որոշեցին վերանորոգել։ «Մանկապարտեզները թողած, որ ինչ անմխիթար վիճակում են, էդ նորմալ դպրոցը քանդեցին, իբր կտուր ու բան փոխեցին»,֊դժգոհեցին գյումրեցիները։