Դատական համակարգում այլեւս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը» եւ շինծու մեղադրանքներով վերեւից իջած հրահանգներ են կատարում:
«Հրապարակ» թերթը գրել է․ Նման իրավիճակ է ստեղծվել, օրինակ, «Մեր ձեւով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ: Նրան ձերբակալել էին Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը՝ Գյումրու քաղաքապետարանի հրապարակից, 37 քաղաքացու հետ միասին, որից 19-ի համար կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան` զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկաններին դիմադրելու մեղադրանքներով։
Մխիթարյանի դեմ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե փաստաբանն իբր իր գործողություններին է խոչընդոտել, սակայն նրա պաշտպանները դեպքի վայրից տեսանյութեր են ցուցադրել, որտեղ երեւացել է, որ ցուցմունք տվող ոստիկանը շատ հեռու է եղել Մխիթարյանից, եւ բոլոր դրվագներում Մխիթարյանը եղել է ձեռքերը վեր պարզած, հաշտեցնողի, չհրահրողի դերում։
Եվ երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100 տոկոսով համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, իսկ ստախոս ոստիկանն ու մեղադրողը դիտողություն են ստանալու, սակայն մեկ ժամ անց դատավոր Վարսենիկ Մելքոնյանը վերադարձել է խոշտանգվածի դեմքով, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից` հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր։







Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են