28/10/2025

Գեներալիտետը դեմ է, բայց ռիսկ չեն անում ձայն հանել

ՔՊ-ի նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ, բուռն քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։

Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել, եւ պատերազմ էլ չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով, համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։

Սակայն իշխանությունն անդրդվելի է` մասնագետների տեսակետներն արհամարհվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին: Իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ։